Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանի հետ․
–Ձեզ մեղադրեցին, որ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծում էլի ազնիվ չէիք եւ չէիք նշել անհաջողությունների խորքային եւ շատ ավելի գլոբալ պատճառները, այնինչ դրանց թվում էր կապի խզումը շարքային կուսակցականների հետ։
-Խորհրդի հայտարարությունը շատ մանրամասն ներկայացրել ենք․ դրանում շատ մանրամասն ներկայացված են քաղաքական գործընթացների մասին գնահատականները, եւ դրանք ուղիղ են, շիտակ, կոնյունկտուրային չեն եւ լրացվել են մեր, այս թվում՝ իմ բազմաթիվ հարցազրույցներում թվարկած բազմաթիվ խնդիրների թվարկումով։ Դատապարտված եմ համարում մեթոդաբանությունը, որով գործող իշխանությունները եւ որոշ լրատվամիջոցներ փորձում են վերաբերվել ՀՀԿ-ի մասնակցությանը՝ նորից խոսելով այն ամենի մասին, ինչն արդեն բերել է ՀՀԿ իշխանության կորստին՝ մեզ տեղին ու անտեղի վերագրվող բազմաթիվ մեղքերի պատճառով, որոնց մի մասը չի էլ հաստատվել, իսկ մի զգալի մասն էլ, այո, տեղի է ունեցել։ Մի մոռացեք, որ մենք արդեն կորցրել ենք իշխանությունը եւ այսօր ընդդիմություն ենք։
–Սերժ Սարգսյանը չընդգրկվեց ցանկում, չնայած դա գրեթե հայտնի էր։
-Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ից հետո՝ իր հրաժարականից հետո, ակտիվ հրապարակային քաղաքականությունից հրաժարվել է։ Այս պահին։ Եվ շատ տրամաբանական եմ համարում այն, ինչի մասին Դուք էլ գիտեիք մինչեւ ցուցակի հրապարակումը։
Անի Պետրոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում