Սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ազդարարեց՝ «Սանիթեք» ընկերության նոր՝ թվով 5 աղբատար մեքենաները հասել են Երեւան։ Նա, որպես ասածի վկայություն, ֆեյսբուքում հրապարակել էր նոր աղբատարների լուսանկարները:
Իսկ ո՞ւր են դրանք հիմա: Մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում աղբը տեղափոխում են «Զիլ» մակնիշի մեքենաներով: Ահավասիկ լուսանկարն արվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում. այստեղ տեւական ժամանակ է, ինչ այս մեքենաներով են աղբահանությունն իրականացնում: Նոր աղբատարները հասել են Երեւան, բայց ոչ՝ ծայրամասեր: Ինչպես ասում են՝ վերադառնում ենք հին ու «բարի» ժամանակներին: «Սանիթեք»-ի տնօրենն ասում էր՝ այս 5 նոր ավտոմեքենաների տեղ հասնելուց հետո ընկերության պարկում դրանց թիվը հասել է 37-ի, սակայն էլի քիչ են: Տնօրենն ասում էր. «Սովորական իրավիճակում քաղաքը մաքրելու համար 27 մեքենա պետք է աշխատի, սակայն ավելի շատ մեքենա է հարկավոր, որպեսզի տեխնիկական խնդիրների դեպքում մեքենաները փոխարինվեն»: Հիմա տեխնիկա կա՞ փչացած, որ «Զիլով» են գործի գնում: Կարո՞ղ է պահում են տոն օրերի համար:
Լուսանկարը ՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
14.11.2018