Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի դեսպանի կողմից Ադրբեջանին ՀԱՊԿ նիստից մանրամասներ հայտնելը, մեղմ ասած, տրամաբանության մեջ չի տեղավորվում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2018 11:23

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա է դարձել նաեւ Ադրբեջանում։ Իլհամ Ալիեւը Մինսկ այցից առաջ հանդիպել է իր երկրում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին։ Դեսպանը նրան մանրամասներ է ներկայացրել ՀԱՊԿ վերջին նիստում տեղի ունեցած քննարկումներից։ Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից մարտի 1-ի գործով մեղադրվող Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո Բելառուսն է ցանկանում ժամանակից շուտ զբաղեցնել այդ տեղը, մինչդեռ Հայաստանն ընդդիմանում է, քանի որ մինչեւ 2020 թվականը մեր երկրին է տրված պաշտոնը զբաղեցնելու իրավունքը։

Ու հիմա Բելառուսի դեսպանի կողմից Ադրբեջանին ՀԱՊԿ նիստից մանրամասներ հայտնելը, մեղմ ասած, տրամաբանության մեջ չի տեղավորվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ։

Բայց մյուս կողմից այդ ամենը կարելի է տրամաբանական համարել, քանի որ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառում, այսինքն՝ այդ երկու երկրները ռազմաքաղաքական համագործակցության մեջ են, ու պաշտոնական Մինսկը շատ բան կարող էր Բաքվին պատմել թաքուն, առանց այդ ամենի մասին բարձրաձայնելու։

Հիմա Ադրբեջանի իշխանություններն էլ իրենց հերթին են փորձում Բելառուսին քաջալերել, որպեսզի անզիջում լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930