Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինվորական դատախազություն է ուղարկվել հիվանդ զինվորին բանակ զորակոչելու, ապա զորացրելու մասին «Առավոտի» հրապարակումը

Նոյեմբեր 15,2018 15:00

Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «Առավոտ»-ի 07.11.2018 թվականին հրապարակված «Հիվանդ երեխայիս զորակոչել են բանակ. 8 օր անց ուշագնաց տեղափոխել են հոսպիտալ ու զորացրել» նյութը ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի ընթացքում արձանագրվել է, ուսումնասիրության նպատակով ուղարկվել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն: Արդյունքում ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվել է Երեւան քաղաքի կայազորի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելու եւ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հարցը լուծելու նպատակով:

Հոդվածը բաց նամակ էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որտեղ բանակ զորակոչված, սակայն օրեր անց լուրջ հիվանդության պատճառով զորացրված Արթուր Մխիթարյանի ծնողները մանրամասներ էին ներկայացնում, թե ինչպես է Կենտրոնական բժշկական հանձնաժողովը անտեսել Արթուրին նեղ մասնագիտական հետազոտության ուղարկելու ծնողների խնդրանքը, ինչի հետեւանքով սահմանափակումներով բանակ զորակոչած իրենց որդին զորակոչվելուց հետո ուշագնաց է եղել եւ տեղափոխվել Ստեփանակերտի, ապա Երեւանի Մուրացանի հոսպիտալ:

Ծնողները Նիկոլ Փաշինյանին գրել էին, որ նախքան զորակոչվելը՝ Արթուրն ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ: Նեղ մասնագիտական հետազոտություններ չանցնելու պատճառով նրա մոտ այդ լուրջ խնդիրները չեն հայտնաբերվել:

Մուրացանի հոսպիտալում, կասկածելով, որ տղայի մոտ հոգեկան խնդիրներ են, տեղափոխել են Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Այնտեղ պահելով տասը օր, զգալով, որ երեխայի վիճակը կրկին վատանում է, եւ համոզվելով, որ հոգեկան խնդիր չկա, ինչպես որ ծնողներն էին պնդում, Արթուրին կրկին տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ:
Մինչ որդուն բանակ զորակոչելը Արթուրի ծնողները նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ զինվորական դատախազին` նրանց էլ խնդրելով, որ համամիտ չեն Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը, այն է` սահմանափակումներով ծառայության ուղարկելը, եւ հորդորել են, որպեսզի գոնե վերջիններս միջամտեն, որպեսզի երեխան անցնի նեղ մասնագիտական բժշկական հետազոտություն: Նամակի պատասխանները եկել են այն ժամանակ, երբ Արթուրն արդեն ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալում է եղել եւ պետք է տեղափոխվեր Երեւան՝ Մուրացանի հոսպիտալ:

Մուրացանի հոսպիտալում բազմաթիվ հետազոտություններ անցնելուց հետո՝ ՄՌՏ եւ այլն, կրկին չեն կարողացել պարզել Արթուրի ուշագնացության պատճառը: Եվ Կենտրոնական զինվորական հանձնաժողովը կրկին չի զորացրել, պարզապես ուղարկել է մայրական խնամքի արձակուրդ: Ու այդ արձակուրդի ժամանակ, արդեն հույս չդնելով պաշտպանության նախարարության վրա, Արթուրի ծնողները պարտք ենք արել եւ որդուն հետազոտել մասնավոր կլինիկայում: Կրկին անցել են ՄՌՏ հետազոտություն, որից հետո միայն բացահայտվել է, որ Արթուր Մխիթարյանը ոչ հոգեկան հիվանդ է, ինչպես կասկածում էին, եւ ոչ էլ խուսափում է ծառայությունից, այլ ունի լուրջ ողնաշարի խնդիրներ, ողնաշարի գոյացություն՝ ուռուցք:

Սեփ.լր.

«Առավոտ»

14.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930