Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնառու է Մինսկի ու Բաքվի խաղը Ռուսաստանի նյարդերի հետ, որի համար փորձում են օգտագործել հայաստանյան քվոտայով գլխավոր քարտուղարի խնդիրը. «Ժամանակ»

Նոյեմբեր 15,2018 10:50

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին «պատասխան ընդունելությամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանին: Այսպիսով, Լուկաշենկոն ու Ալիևը փոխադարձաբար ընդունելով միմյանց դեսպաններին՝ անասելի շռայլությամբ հավատարմության երդումներ են տվել միմյանց, սակայն նրանց միավորողը չի եղել միայն դա: Նրանց միավորողը եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից հետո:

Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին, ըստ էության, հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, թե ինչ է եղել Աստանայում: Նաև ասել էր, թե Հայաստանի համար ծանր կլինի ղեկավարել թե՛ ԵՏՄ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը: Սա, իհարկե, ուղղակի անհեթեթ պատճառաբանություն է, սակայն Ալիևի նախօրեին Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանն արած հայտարարությունները շատ պարզ վերահաստատում են, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է:

Ալիևը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը խնդիրներ է ստեղծում, իսկ Բելառուսի հետ իրենք շարունակելու են գործակցել ռազմա-տեխնիկական ոլորտում, ու զարմանում են, որ Հայաստանը դրանից աղմկում է, քանի որ իրենք միայն Բելառուսից չէ, որ զենք են գնում: Եվ Ալիևը այստեղ հիշեցրել է ՌԴ զենքի մասին՝ ասելով նաև, թե իրենք գոհ են բելառուսականից:

Այսպիսով ակնառու է Մինսկի ու Բաքվի, այսպես ասած, խաղը Ռուսաստանի նյարդերի հետ, որի համար փորձում են օգտագործել հայաստանյան քվոտայով գլխավոր քարտուղարի խնդիրը: Երբ տեղի կտան Ռուսաստանի նյարդերը և ինչ ձևով, պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան և ակամայից հայտնվի բելառուսա-ադրբեջանական խաղի մեջ, թեև, ըստ էության, ձգտելով հակադրվել դրան:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930