Նոյեմբերի 9-ից 11-ը Բուխարեստում կայացավ Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը, ուր մեր մարզիկները նվաճեցին երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
Մեր լավագույն մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը, ով հանդես էր գալիս մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում, գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հասավ եզրափակիչ, ուր գոտեմարտեց Անդրեյ Կուբարկովի հետ: Տիգրանը, շատերի կարծիքով ուժեղ էր, սակայն, մրցավարների ակնհայտ կողմնապահության արդյունքում, հաղթանակը շնորհվեց Ռուսաստանը ներկայացնող մարզիկին: Մեր պատվիրակությունը պաշտոնապես բողոքարկել է արդյունքը: Ճիշտ է մրցավարական հանձնաժողովը չի փոխել վճիռը, սակայն միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը խոստացել է FIAS մակարդակով անցկացնել լրացուցիչ քննություն:
Ամբողջ գոտեմարտը կարելի է դիտել այս հղումով
Մասնագետների կարծիքով գոտեմարտի ավարտից առաջ 1:24 , 1:11, 0:48 րոպեներին մրցավարները պարտավոր էին Կիրակոսյանին տալ միավորներ:
Առաջնությունը ուղիղ հեռարձակվել է ստորև նշված կայքով: Տիգրանի գոտեմարտը՝ 7:00-19:00 րոպեներին
https://www.olympicchannel.com/en/video/detail/day-1-finals-world-championships-bucharest/
Մրցումների երկրորդ օրը 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը թեև պարտվեց հունաստանցի Գեորգիոս Մարկարյանին, բայց քանի որ մեր հայրենակիցը հասավ եզրափակիչ, Արսենին հնարավորություն ընձեռնվեց պայքարել երրորդ տեղի համար, և մեր մարզիկն արժանացավ բրոնզե մեդալի:
Հաջորդ արծաթե մեդալը մեր հավաքականի համար նվաճեց մարտական սամբոյի 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով եզրափակիչ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ռոդիոն Ասկանակովին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա