Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

Նոյեմբեր 15,2018 01:00

Սիրով տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ): Ինքս շարունակում եմ մնալ անկուսակցական, բայց «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ընդունել եմ այն պատճառով, որ գաղափարապես ավելի շատ ինձ նույնականացնում եմ ազատական արժեքներ կրող կուսակցությունների հետ և Հայաստանի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը համընկնում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրերի հետ:

Բացի դրանից, Հայաստանին պետք է ուժեղ և որակյալ ընդդիմություն և իմ խորին համոզմամբ «Լուսավոր Հայաստանը» կարող է ստանձնել այդ դերը: Այն մարդիկ ովքեր կցանկանան աջակցել ինձ, կարող են անել դա մի քանի ձևով:

1.Եթե ունեն Կոտայքի մարզի գրանցում, քվեարկել իմ օգտին:

2.Եթե Կոտայքի մարզի բնակիչ են, իրենց համայնքներում տարածել իմ բուկլետները:

3.Նվիրատվություն կատարել իմ հաշվեհամարին (նվիրաբերված գումարների ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն եմ ներկայացնելու): Ովքեր կցանկանան նվիրատվություն կատարել, խնդրում եմ ինձ գրեն PM.

Բոլոր մրցակիցներիս հաջողություններ եմ մաղթում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930