Նկատի ունենալով առաջիկա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հապճեպ, կուսակցությունների համար մեկնարկային անհավասար պայմանները` հին ընտրական օրենսգրքով, որի խայտառակ բաղադրիչներից է ռեյտինգային ընտրակարգը, անհամեմատ բարձր ընտրագրավը և ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաև երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտը, որը բերում է նաև հակառուսական ուժերի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելը` ընդհուպ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ անհարկի քրեական հետապնդումները, նախկին իշխանությունների հակաժողովրդական և ներկա իշխանությունների թատերականացված ժողովրդահաճո քաղաքական գործընթացները` Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության մամուլի ծառայություն