Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ աշխարհը խոսում է մատնոցների միջոցով

Նոյեմբեր 15,2018 13:00

1997 թվականին Տորոնտոյում մատնոցի հուշարձան է կանգնեցվել:

Իսկ 1568թ. մատնոցագիտության մասին գիրք է հրատարակվել, որտեղ ներկայացվել են նոր մեթոդներով մատնոցներ պատրաստողները:

Այս մասին տեղեկացանք ՀՀ նկարիչների միությունում տնտեսագետ Ռուզաննա Անդրեասյանի «Ծանոթ-անծանոթ աշխարհ» խորագրով մատնոցների հավաքածուի ցուցահանդեսի բացմանը: Ի դեպ, ներկայացվել է շուրջ 1700 մատնոցների հավաքածու՝ սկսած 14-րդ դարից մինչ մեր օրերը: Մատնոցների այս հավաքածուն եզակի է Հայաստանում: Ցուցադրման ժամանակ հետաքրքիր պատմություններ ներկայացրեցին կազմակերպիչներից Ծովինար Տիրատուրյանը, Ռուզաննա Անդրեասյանը, նրա թոռնուհին:

Ուշագրավ էր այն, որ ցուցադրվող փոքրիկ, կենցաղային թվացող իրը Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում այլեւս արժեք է, եւ նրա «պատվին» թանգարաններ կան: Նիդեռլանդների Վենենդալ քաղաքում գտնվող մատնոցների թանգարանում շուրջ 6000 տեսակ կա, Բավարիայի Կրենգլինգեն քաղաքում` 3500-ից ավելի:
Ծանոթանալով տարբեր երկրներից ձեռք բերված մատնոցներին, տեղեկացանք, որ օրինակ, մատնոց օգտագործելու կուլտուրան Եվրոպայում տարածել են իտալացիները. իսկ Պոմպեյում հայտնաբերվել են բրոնզե մատնոցներ:

Ռ.Անդրեասյանի հավաքածուի մատնոցները պատրաստված էին արծաթից, կավից, կային բնական քարերով, տարբեր պատկերներով՝ կենդանիների, քաղաքական գործիչների:
Ցուցադրումը երկու օրով է:

Ռ. Մ.

«Առավոտ»

14.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930