Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպորտի հետ մտերմությունն սկսվում է ֆիզկուլտուրայի դասից

Նոյեմբեր 15,2018 12:30

Դպրոցական տարիներ… Հենց այդ հիանալի շրջանում է ձեւավորվում երիտասարդ մարդկանց աշխարհայացքը, աշխատանքի, շրջապատի նկատմամբ վերաբերմունքը:
Գիտելիքների հիմքը կազմող մյուս առարկաների հետ մեկտեղ աշակերտները զբաղվում են ֆիզկուլտուրայով, որը կոչված է ամրապնդելու պատանիների առողջությունը, կոփելու նրանց կամքն ու խառնվածքը: Երեւանի հ.110 հիմնական դպրոցը կարող է հպարտանալ իր սաներով:

Մանկավարժական կոլեկտիվը տնօրենի գլխավորությամբ (տնօրեն՝ Ա. Ավետիսյան) շատ ջանքեր է գործադրում, որ դպրոցն ավարտած ամեն մի աշակերտ ստանա անհրաժեշտ գիտելիքներ, պատրաստ լինի հանրօգուտ աշխատանքի:

Ֆիզկուլտուրան մարդու մեջ դաստիարակում է արժեքավոր շատ հատկություններ, որոնք կարեւոր դեր են խաղում անհատի ձեւավորման գործում: Նա մշակում է անհրաժեշտ հատկություններ, կոփում է կամքը, զարգացնում բարեկամության, հայրենասիրության, կոլեկտիվիզմի զգացումը, գեղեցկության ըմբռնումը, նպաստում մարդկանց առողջության ամրապնդմանը:

Այդ առարկան պատանիներին անհրաժեշտ է՝ սկսած առաջին դասարանից:

Հենց առաջին քայլերից այն դպրոցականներին սովորեցնում է կարգապահություն, ճշտապահություն, պահանջկոտություն: Երեխաները սկսում են հետեւել իրենց արտաքին տեսքին, աշխատում են չուշանալ պարապմունքներից: Չէ՞ որ երեխայի համար ինչ-որ չափով անհարմար է դահլիճ մտնել այն ժամանակ, երբ ամբողջ դասարանն արդեն շարված է՝ ֆիզկուլտուրայի դասն սկսելու համար: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է լինել ջանասեր: Այսպես, արդեն ուսման առաջին տարում դրվում են այն հիմքերը, որոնք այնքան անհրաժեշտ են մարդուն նրա ամբողջ կյանքի ընթացքում:

Ֆիզկուլտուրան դասավանդում են իրենց գործն իմացող եւ սիրող ուսուցիչներ Օնիկ Թովմասյանը եւ Նարինե Զաքարյանը:

Բնականաբար, յուրաքանչյուր դպրոցում երեխաներն ունենում են իրենց սիրած մարզաձեւերը: Մեր աշակերտներից շատերը հրապուրված են բասկետբոլով: Այդ գեղեցիկ խաղը նպաստում է համակողմանի ֆիզիկական զարգացմանը: Ֆուտբոլի գնդակն էլ գերել է բառացիորեն բոլոր տղաներին: Ամեն մեկը ձգտում է լավ խաղալ, իրավունք ստանալ ելույթ ունենալու «Կաշվե գնդակ»-ի մրցումներում:

Սպորտի հետ երեխաների մտերմությունը սկսվում է ֆիզկուլտուրայի՝ մեթոդապես ճիշտ եւ հետաքրքիր կազմակերպված դասից. չէ՞ որ շարժուն խաղերը, մարմնամարզական վարժությունները եւ թեթեւատլետիկական պարապմունքները բերկրանք են պատճառում: Հենց այդ ժամանակ էլ նրանց մեջ ցանկություն է առաջանում անդամագրվել սեկցիային, տիրապետել մարզական վարպետության այբուբենին:

Մեր ամենօրյա գործունեության մեջ գլխավոր շեշտը դնում ենք բոլոր աշակերտների նպատակասլաց ֆիզիկական դաստիարակության վրա՝ գտնելով, որ սպորտով հրապուրված երեխաները կարող են իրենց ընդունակությունները զարգացնել՝ մասնակցելով տարբեր մարզադպրոցներում անցկացվող պարապմունքներին:
Իսկ մեր հիմնական խնդիրը մենք համարում ենք առողջ պատանիներ եւ աղջիկներ դաստիարակելը: Միայն այդ դեպքում կունենանք գեղեցիկ կազմվածքով, առողջ մտածելակերպով օժտված սերունդ:

Օ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

հ.110 հիմն. դպրոցի ֆիզկուլտուրայի
ուսուցիչ

«Առավոտ»

14.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930