«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց իր նախընտրական ցուցակը, որի առաջին տասնյակի պատկերը հետեւյալն է.
1.Մարուքյան Էդմոն
2.Թանդիլյան Մանե
3.Բաբաջանյան Արման
4.Գորգիսյան Գևորգ
5.Սիմոնյան Տարոն
6.Խաչատրյան Արկադի
7.Սամսոնյան Անի
8.Բաբայան Հարություն
9.Սիմոնյան Կարեն
10.Կոստանյան Աննա
«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նոր Խորհրդարանում չպետք է լինեն ՀՀԿ-ի պես ուժեր. «Մեր կուսակցությունն ունի հնարավորություն լինել առաջին ընդդիմադիր ուժը, այսինքն՝ երկրորդ ուժը խորհրդարանում (նկատի ունի «Իմ քայլից» հետո): Այն նպաստելու է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Մեկ կուսակցության միահեծան իշխանությունը պետք է փոխզսպված լինի այլ ուժերի կողմից, մենք էլ պատրաստ ենք ստանձնել այդ դերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ