Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գաղափարական սկզբունքներից ելնելով՝ չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Նոյեմբեր 14,2018 23:13

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն եւ կարող են վնասել Հայաստանում  ժողովրդավարական գործընթացներին ։

Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր Աժ ընտրությունները  ամբողջությամբ  համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների  նախագիծը տապալվեց, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է գործող կառավարությունը։

Ներկայիս օրենսգրքով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրենց տրամաբանությամբ չեն տարբերվի նախկինում տեղի ունեցած ընտրություններից՝ հիմնված լինելով ռեսուրսների մրցավազքի, ապագաղափարական եւ անձնային պայքարի վրա։

ՍԴՀԿ վարչությունը որոշեց, որ  Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության գաղափարական համոզմունքներից ելնելով՝ չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930