Նոյեմբերի 15-ին, ժամը 13. 00-ին Aravot.am կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդման հյուրերն են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Հովհաննես Իգիթյանը եւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Կքննարկենք Հայաստանի իշխանությունների ակնկալիքները`ներդրումների մասով եւ դրան ուղղված տնտեսական քաղաքականությունը, որն արտացոլված է 2019 թվականի բյուջեի նախագծում:
Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: