«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց իր նախընտրական ցուցակը, որի առաջին տասնյակի պատկերը հետեւյալն է.
1.Արթուր Բաղդասարյան
2.Մհեր Շահգելդյան
3.Հեղինե Բիշարյան
4.Իշխան Խաչատրյան
5.Հայկ Հովհաննիսյան
6.Կարեն Դավթյան
7.Սիմոն Հակոբյան
8.Մարինե Քոչարյան
9.Հասմիկ Եղիազարյան
10.Վահե Վարդապետյան
Կուսակցության պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՕԵԿ-ը նոր խորհրդարանում շարունակելու է լուծումներ առաջարկել. «Մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք հեղափոխությունը, որովհետեւ բարեփոխումները ՀՀ-ին անհրաժեշտ են: Հիմա իրական փոփոխություններ են պետք՝ քաղաքական համակարգի զարգացման համար: Մեր ներկայացրած ծրագիրն ուղղված է լինելու խնդիրների լուծմանը»:
Մհեր Շահգելդյանը նշեց, որ թեեւ աջակցում են հեղափոխությանը, բայց եթե խնդիրներ լինեն, հանդես կգան քննադատությամբ. «Իսկ եթե աջակցելու խնդիր լինի, կաջակցենք, քանի որ երկիրը զարգացման կարիք ունի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ