«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը, որում 178 թեկնածու կա։ Կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 2-րդ տեղում է Միքայել Մելքումյանը, 3-րդում` Արթուր Գրիգորյանը։ Նաիրա Զոհրաբյանը ցուցակի 4րդ հորիզոնականում է։
Իսկ թե ինչու է Նաիրա Զոհրաբյանն առաջադրվել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, Ռուբեն Մանուկյանն ասաց` ծնունդով այնտեղից է։ Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանին, ապա նա ցուցակում չկա։ ԲՀԿ ցուցակում ներառված է նաեւ Տիգրան Ուրիխանյանը։
Մանրամասն տեսանյութում։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ