Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ կենտրոնացված քննության մասին. «Ունենք ցավալի արդյունքներ ե՛ւ հայերենից, ե՛ւ մաթեմատիկայից, 30-40 տոկոս կտրվածներ ունենք»

Նոյեմբեր 14,2018 17:18

Առաջիկայում նախատեսվո՞ւմ է, որ հայ-վրացական հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ իջնեն նաեւ Փոթիի նավահանգստից օգտվելու սակագները: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցը Տաճատ Վարդապետյանն ուղղեց կառավարությանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ վրացական կողմի հետ նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անել ու այդ հարցը եւս քննարկվելու է: Ավինյանն ասաց, որ նավահանգիստներում սակագների հետ կապված արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել նավթամթերքի, դիզվառելիքի, բենզինի ոլորտում, համահարթեցվել է եւ շուկան հնարավորինս ազատականացվել:

Ավինյանն ասաց, որ ցորենի եւ գարու խնդիրների հետ կապված բանակցություններ են վարել եւ հարցը ժամանակավորապես լուծվել է:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հիշեցրեց, որ պաշտոնավարման սկզբում խոսելով միջին եւ ավագ դպրոցների ավարտական քննությունների մասին՝ ասել էր, որ հնարավոր է որոշ առարկաներ լինեն կենտրոնացված: Նա հարցրեց՝ ի՞նչ որոշում է կայացվելու, ո՞ր առարկաներն են, որ կարող են քննությունը կենտրոնացված ձեւով հանձնել, ծնողները անհանգստացած են:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «2 օր առաջ են ինձ տվել արտաքին գնահատման արդյունքները հայերենից եւ մաթեմատիկայից եւ պետք է ասեմ, որ ունենք ցավալի արդյունքներ ե՛ւ հայերենից, ե՛ւ մաթեմատիկայից: Մենք ասում էինք, որ այս տարի հնարավոր է անցնենք մեկական քննության 9-րդ եւ 10-րդ դասարանում, բայց փորձագետները եւ մասնագետներն ասում են, որ միասնական քննության դեպքում լուրջ խնդիր ենք ունենալու կտրված աշակերտների թվի առումով: Հատկապես այդ խնդիրը մտահոգիչ է 12-րդ դասարանում, որովհետեւ զորակոչի հետ կապված կարող ենք խնդիր ունենալ»: Հարությունյանն ասաց, որ ՊՆ-ի հետ պետք է քննարկեն այդ հարցը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ արտաքին գնահատումը վեր հանեց ամենավատ սպասումը, որը կարող էին ունենալ. «Նույնիսկ այն դեպքում, երբ դա ոչ շատ խիստ է անցկացվում, 12-րդ դասարանում 30-40 տոկոս կտրվածներ ունենք: Իհարկե, գիտեմ, որ ծնողների շրջանում մտահոգություններ կան, կաշխատենք կարճ ժամանակահատվածում բոլոր արդյունքներն ամփոփել, գնահատման եւ թեստավորման կենտրոնը ասուլիս կտա եւ թվերը կներկայացնի, դրանից հետո երեւի մեկ շաբաթվա ընթացքում ես խոստանում եմ, որ արդեն վերջնական որոշում կայացնենք»:

Արայիկ Հարությունյանը նշեց. «Ես հակված եմ, որպեսզի լինի կենտրոնացված ավարտական քննությունը, բայց, իհարկե, նախարարի կարծիքը միակը չպետք է լինի եւ դոմինանտ չպետք է լինի, մասնագետներին էլ պետք է լսենք, մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «մաթեմատիկա» (թուաբանութիւն)
    «թեստավորում» (ստուգում, զննում, քննարկում)
    «դոմինանտ» (տիրապետող, գերիշխող)

    ասիկա, դեռ միայն մի քանի տող խօսքերու մէջ. քանզի յատկապէս այս նախարարի բառամթերքին մէջ տեւաբար կը հնչեն այսպիսի անճոռնի, իբրեւ թէ «հայացուած» օտար բառեր, որոնց իսկապէս հայերէն, հարազատ տարբերակները մինչդեռ հեշտ ու ընթացիկ են.

    եւ ինք է որ ասում է թէ աշակերտներու քննութեան արդիւնքները ցաւալի են, հայերէնի մէջ

    ի դէպ, «կտրուած» աշակերտին ո՞րտեղն է որ կոտրուել, վա՛յ… երեւի ըսել կ’ուզէ քննութեան ձախողաց աշակերտ…

    դեռ չխօսինք ստալինեան ուղղագրութեան մասին, ի դէմ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց դասական, նախնական գրաւոր լեզուին.

    եւ ահա ձեզի մի բացառիկ, մի զգլխիչ ՀՀ Կրթութեան Նախարար

    nincompoop

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930