Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նահապետ Գեւորգյանի որդու «կնքահայրը» Արմավիրի նախկին մարզպետն է

Նոյեմբեր 14,2018 16:38

Արդեն տեւական ժամանակ է խոսակցություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն վերջերս լքած Նահապետ Գեւորգյանի (Նովո) որդին`Քաջիկ Գեւորգյանը, լինելու է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում: ԲՀԿ-ական պատգամավորները չեն ցանկանում մեկնաբանություններ անել այդ մասով:

Հիշեցնենք, խոսակցություններ եղան նաեւ այն մասին, որ Նահապետ Գեւորգյանը փորձել է որդուն իշխող կուսակցության «Իմ քայլը» դաշինքում տեղավորել, բայց չի հաջողել ու որոշել է միակ հնարավոր տարբերակից կառչել եւ որդուն ԲՀԿ-ի ցուցակում տեղավորել:

Այդ գործում, Նահապետ Գեւորգյանին օգնության է հասել Արմավիրի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Գագիկ Միրիջանյանը: Վերջինս Նահապետ Գեւորգյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապի մեջ է:

Ի դեպ, Գագիկ Միրիջանյանն էլ, իր բախտն այս ընտրություններում, ռեյտինգային ընտրակարգով կփորձի Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում: Նրան այստեղ, իհարկե, չեն ճանաչում, բայց իր հույսն այն է, որ Արմավիրի մարզպետի պաշտոնում կարճ ժամանակահատվածում պաշտոնավարման շրջանում հասցրել է խոստումներ տալ: Դրանք կատարել նա չհասցրեց`քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով, երբ հոկտեմբերի 2-ին ԲՀԿ-ն միացավ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին եւ կողմ քվեարկեց ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններին:

Ի դեպ, նույն ընտրատարածքում, ԲՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաեւ արդեն մի քանի անգամ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արայիկ Աղաբաբյանը, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Նա եւ Գագիկ Միրիջանյանը մրցակիցներ են լինելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930