Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միստիկական ընտրություններ. մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմում՝ հանրապետականները

Նոյեմբեր 14,2018 16:25

ՀՀԿ-ական Ռազմիկ Մարտիրոսյանի կարծիքով, այս ընտրությունները լինելու են միստիկական-առասպելական. «Անկախ այն բանից, թե քանի կուսակցություններ են մասնակցում այս ընտրություններին, մենք գործ ունենք երկու բևեռացված առասպելների հետ. մեկը Նիկոլն է, մյուսը՝ հանրապետականները»,-ասաց նա:

Ռազմիկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հանրապետականների այս ընտրություններին մասնակցելն ավելի է սրում տիրող իրավիճակը. «Հեղափոխական կամ Նիկոլ միստիֆիկացիան դիտարկվում է սպիտակ ուժ, իսկ ՀՀԿ-ն՝ հակառակը: Այս ընտրություններին հանրապետականներին լուրջ փորձություն է սպասվում»:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի համոզմամբ էլ, Նիկոլ Փաշինյանի բերած սև և սպիտակների պայքարը դուր է եկել նաև հանրապետականներին. «Հանրապետականն ինքն է ուզում, որ հանրության մեջ ամրանա սև և սպիտակ ուժերի գաղափարախոսությունը»:

Կյուրեղյանն ընդգծեց, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ոչ սև է, ոչ էլ սպիտակ. «ՀՅԴ-ն իր տեղն ունի և ո՛չ սև է, ո՛չ էլ սպիտակ: Եկեք դաշտը չբաժանենք սևերի ու սպիտակների և կենտրոնանանք քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի վրա»:

Ասուլիսի վերջում Ռազմիկ Մարտիրոսյանն առաջարկեց սպասել դեկտեմբերի 9-ի ընտրություններին, որից հետո կերևա, թե ինչպիսի քաղաքական դաշտ ունենք:

Մարիամ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930