Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկուց ուղեղից կաթվածահար երիտասարդը հաշմանդամի կարգավիճակ չի ստանում

Նոյեմբեր 14,2018 16:07

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղ մեկնեցինք 56-ամյա կնոջ`Սոֆյա Խաչիկյանի ահազանգ-խնդրանքից հետո: Սոֆյան 1995թ.-ին ամուսնացել է, մեկ տարի անց՝ փաստացի ամուսնալուծվել: Նրա միակ զավակը`Դավիթը, մանկուց տառապում է կենտրոնական նյարդային համակարգի կաթված հիվանդությամբ, նա նաեւ ոտքերի հետ կապված խնդիրներ ունի: Սոֆյան ասում է, որ ոտքերի վիճակի պատճառով, որդու համար ստեպ-ստեպ նոր կոշիկ են վերցնում, որի գումարը մարել են չեն կարողանում:

Դավիթը մինչեւ 17 տարեկանը հաշմանդամության թոշակ է ստացել, սակայն 6 տարի առաջ նրան զրկել են թոշակից, նրան հաշմանդամի կարգավիճակ չեն տալիս:

Սոֆյայի առողջական վիճակն էլ շատ վատ է, 1985թ. Ռուսաստանում ավտովթարից հետո նա նյարդային ապրումներ է ունեցել: Նա տառապում է շաքարախտով, հաճախ արյան մեջ շաքարի պարունակությունը 27 տոկոս է լինում, ինսուլին է սրսկվում: Կնոջ մի աչքը կուրանում է, վաղը նա Երեւանում բժշկի է այցելելու, սակայն աչքի վիրահատության գումարը չունի: Սոֆյան 2-րդ խմբի հաշմանդամ է, նրա հաշմանդամության թոշակը նախկինում եղել է 13 հազար դրամ, հիմա 22 հազար դրամ է: Սոֆյան ասում է, որ ընտանեկան նպաստը 10 ամիս չէին վճարում, քանի որ Երեւանում անծանոթ տղաներ խաբեությամբ Դավթին վարկային պատմության մեջ են ներքաշել:

Ընտանիքը գոյատեւելու միջոցներ չունի, ապառիկ վերցրած սննդի համար խանութներին պարտքեր ունի, չի վճարել նաեւ ձմռան վառելափայտի համար համագյուղացուն վճարելիք գումարը:

Սոֆյա Խաչիկյանը բնակվում է մորական պապի երկսենյականոց, կղմինդրածածկ խրճիթում, որի տանիքը վնասված է, անձրեւն ու ձյունը տուն են լցվում, պատերի մեջ մեծ ճեղքեր կան:

Սոֆյան ասաց, որ Նոյեմբերյանի համայնքապետարանը մի անգամ իրենց օգնել է 30 հազար դրամով, այլ տեղերից օգնություն չեն ստացել: Նա հայտնեց, որ բազում անգամ մտածել է ինքնասպան լինելու մասին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930