Լրահոս
Օրվա լրահոսը

«Սվիտալսկին թող ափսոսանք հայտնի, որ ընտրությունները շուտափույթ կազմակերպվեցին». Վահրամ Բաղդասարյան

Նոյեմբեր 14,2018 15:11

«Ում վրա պիտի հարձակվեին, հիմա արդեն իշխանության հետ են այդ մարդիկ, դուք հանգիստ եղեք: Իրենք իրենց վրա թող հարձակվեն»,- խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`ՀՀԿ-ի համար ռիսկային չէ՞ր ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցելը, նկատի ունենալով թավշյա հեղափոխության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ եղած հարձակումները:

Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ արդեն նախնական պայմանավորվածություն կար, հարյուր տոկոսանոց համամասնական ցուցակներով ընտրությունների գնալու հարցը, բայց իշխանության անակնկալ քայլը`դեկտեմբերին ընտրություններ անցկացնել, բոլորի ծրագրերը խառնեց:

Դիտարկմանը, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ափսոսանք էր հայտնել, որ նոր ԸՕ-ն չընդունվեց, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Սվիտալսկին թող ափսոսանք հայտնի, որ ընտրությունները շուտափույթ կազմակերպվեցին: Եթե նա ափսոսանք հայտներ դրան եւ ինքն էլ միջամտեր, որ ընտրությունները գնային մայիս-հունիս ամիսներին, եւ ԸՕ-ի քննարկումներ կունենայինք եւ բավականին պարզ ճակատով, միջազգային հարթակներում կունենայինք ժողովրդավարական ամենալայն քայլերը կատարող երկրի իմիջ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930