Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանից բռնագաղթածների հարցը 2019 բյուջեում չի ներառվել

Նոյեմբեր 14,2018 17:00
byuje

«Փախստականների 900 ընտանիքներ 3 սերունդների ընթացքում շարունակում են ապրել հյուրանոցներում, հանրակացարաններում, նկուղներում, որոնք բացարձակապես պիտանի չեն բնակության համար»,- իրենց վիճակն այսպես են նկարագրում Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները, որոնք արձագանքում են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության պաշտոնյաների պատասխանին իրենց խնդրի վերաբերյալ: Բնակիչները, որոնք 30 տարուց ավելի բնակվում են ժամանակավոր կացարաններում եւ տան տեր չեն դառնում, նոր կառավարությունից հետաքրքրվել էին, թե 2019 թ.-ի ՀՀ պետական բյուջեի մեջ ընդգրկվե՞լ է Ադրբեջանից Հայաստան գաղթած հայ փախստականների բնակարանային խնդիրների լուծման հարցը: Սակայն ստացել էին բացասական պատասխան: Փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանել է, որ եկող տարվա բյուջեով որեւէ կոնկրետ բան չեն նախատեսել, բայց այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում են միջազգային կառույցների հետ:

Այս հինգշաբթի Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած քաղաքացիները բողոքի ցույց կիրականացնեն: Ցույցի մասնակիցները մտադիր են հանդիպում պահանջել երկրի ղեկավարության հետ՝ ցանկանալով հիշեցնել, որ հայ փախստականները տուժել են ոչ միայն 30 տարի առաջ, երբ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, այլեւ շարունակում են տառապել իրենց պատմական հայրենիքում, որտեղ իրենց խնդիրները երբեւիցե լուրջ անդրադարձ չեն ստացել:

 

«Առավոտ»

14.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    աներեւակայելի է լսելը այս բաները…

    Ադրբեջանից փախստականները եթէ բարեհաճին հաստատուիլ Արցախ, իրենց այդտեղ հսկայական ինչքեր կը տրուին՝ տուն, տեղ, ագարակ, անասուններ, փեթակներ, մշակելի հող, առեւտրական ծրագրի համար կալուած, եւայլն եւայլն.

    Արցախի բնակչութեան թիւը շատ, շատ ցած է. այդտեղ սուր կարիքը կայ վերաբնակեցման, այլազան տեսանկիւններէ… եւ համայն հայութեան կողմէ թոներով փողեր տրամադրվում են հայոց այդ ազատագրուած տարածքաշրջանին. խի՞ այդտեղ չեն գացած Ադրբեջանի փախստականները. ինչու ա՞յժմ հոն չեն երթար.

    եւ այս ամէնուն վրայ, դեռ ասոնք բողոքի ցո՞յց պիտի ընեն Հայաստանի իշխանութիւներուն դէմ ?!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930