ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հիմա անգամ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներն են քննադատում նրա մտքերը, մասնավորապես, վերջին արտահայտությունը, որ երկրում կա «800 հազար պորտաբույծ»: «Առավոտը» Աշոտյանին հարցրեց՝ այն, որ երկրում կան ծույլ, չաշխատող մարդիկ, դրա մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը, հետեւաբար ինչո՞ւ եք քննադատում, որ Փաշինյանն էլ է խոսել այդ «պորտաբույծների» մասին: Աշոտյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ժամանակին ինչ ասել էր, Նիկոլ Փաշինյանը հիմա հերթով կրկնում է, նաեւ՝ դա: Եթե Սերժ Սարգսյանը սխալ էր նաեւ այդ մասով, սխալ էր ԵԱՏՄ-ով, սխալ էր ՀԱՊԿ-ով, եթե Սերժ Սարգսյանը սխալ էր պարտադիր կուտակայինով, պարտադիր 12-ամյա կրթությունով, ավագ դպրոցով, ինչո՞ւ չես փոխում: Իսկ եթե չես փոխում, ինչո՞ւ էիր ասում, որ Սերժ Սարգսյանը սխալ է»:
Մեր դիտարկմանը՝ ՔՊ-ից ասում են, որ իրենք կոռուպցիայի դեմ են պայքարում, կլինի երկրում կայունություն, կայուն իշխանություն, կմտածեն նաեւ մյուս հարցերի մասին՝ Աշոտյանն արձագանքեց. «Կոռուպցիայի դեմ որեւէ պայքար Հայաստանում չի իրականացվում: Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է երկու բան՝ ինստիտուտներ եւ գործընթացներ: Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում ոչ ինստիտուտներ է ստեղծում հակակոռուպցիոն, ոչ գործընթացներ: Այն հիշեցնում է քաղաքական մոտիվացիա ունեցող պրոցեսներ, իսկ ավելի ճիշտ՝ ընտրողական արդարադատություն»:
Հարցին՝ Դուք իսկապե՞ս ոչ մի լավ բան չեք նկատում երկրում վերջին 6 ամսում, Աշոտյանը պատասխանեց. «Նկատում եմ: Մարդիկ դեռեւս հույս ունեն: Ու վայ այն իշխանությանը, որ այս մարդկանց հույսը չարդարացրեց»: Մեր հարցին՝ մենակ դա՞, Փաշինյանն ԱԺ-ում միայն տնտեսական պոզիտիվ տրանսֆորմացիաների 10 փաստ բերեց՝ Աշոտյանը պատասխանեց. «Հույսը քի՞չ է: Իսկ Փաշինյանի 10 փաստը մամուլը պարզապես ջախջախեց»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
14.11.2018
ակաս, այս մասնայատուկ նիւթին մէջ, Փաշինյանը կարելի չէ քննադատել
սեպենք որ անցեալին նա հակառակը կ’ըսէր, այդպէս էր, լաւ. սակայն էն վախտը՝ սխալ էր ըսածը. հիմա, մարդը սրբագրում է իր կեցուածքը, ճիշդն է ասում !
մեծ տարողութեամբ թեմպելներու ժողովուրդ մըն են այժմու Հայաստանի բնիկները. այդպէս են երկրէն ներս, եւ կը մնան այդպէս երբ որ կը մեկնին այլ երկիրներ. անշուշտ թէ կան բացառութիւններ, սակայն այս է ընդհանուր պատկերը.
Փաշինյանը, սկիզբէն ի վեր, բազմիցս յայտնեց՝ ինք մինակը չփի կրնար իրականացնել իր արտայայտած միտքերը. ահա այս նիւթով եւս – եւ ոչ միայն -, եթէ այդ՝ ծոյլից աւելի ծոյլ, թեմպել, տեւաբար օդից մանանա պահանջող քաղաքացիները չփոխեն իրենց մտայնութիւնը, ոչ այս վարչապետը ոչ ել ոեւէ վարչապետ բան մըն ալ չի կրնար փոխել այդ ձեր մօտաւոր «երկրին» մէջ
իսկ երբեք չէ՞ պատահած որ Սերժ Սարգսյանն ալ իր միտքը փոխէ, ինքնզինք հակասէ…
երբ որ այդ ինքնահակասութիւնը՝ սխալ կարծիք մը շտկելու կը վերաբերի, ո՞ւր է խնդիրը
հիմա գրեթէ ամէն մարդ լաւապէս հասկցաւ որ Փաշինյանի խոստումներու մեծ մասը անիրականալի են. այո, ոմանք այդ գիտէին առաջի՛ն օրէն իսկ, ուրիշներ կամաց-կամաց անդրադարձան, բայց դա հիմա կրեւոր չէ.
այս հանգրուանին, իրեն հանդէպ համակրանքը – կամ համբերութիւնը, կամ որոշ երխատագիտութիւն մը – հիմնուած է այն տրամաբանութեան վրայ որ՝ էհ, գոնէ հին համակարգը ջլատեց, առիթ ստեղծեց որ նոր բան մը մէջտեղ գայ.
այս հիման վրայ է որ ջանացէք քաղաքականօրէն հակադրուիլ իրեն, եթէ կ’ուզէք դեռ relevant մնալ
ի դէպ, եթէ շատ կը տանջուիք գոյացած կացութեամբ, գացէք այպանեցէք ձեր պետին. ինք է որ արագօրէն ու հեշտօրէն երկիրը յանձնեց այս նոր ոհմակին.