Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան․ Պոչամբարների 99%-ը գտնվում է Սյունիքի մարզում, և մինչ օրս որևէ վճարում այդ մարզպետարանի կամ համայնքային բյուջեներում չի արվել

Նոյեմբեր 14,2018 15:05

«Պոչամբարների 99%-ը գտնվում է Սյունիքի մարզում, և մինչ օրս որևէ վճարում այդ մարզպետարանի կամ համայնքային բյուջեներում չի արվել»,-այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ քառօրյա նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա այս երևույթը որակեց հանցագործություն և ասաց, որ շատ պարզ մեխանիզմով կարելի է հայտնաբերել թաքնված հանքարդյունաբերողներին։

«Ընդամենը հարկավոր է պաշտոնական հարցում անել հանքարդյունաբերության ոլորտում գործող սեփականատերերի վերաբերյալ՝ իրենց ներդրած գումարի ծագումնաբանությունը պարզելու համար, և վստահեցնում եմ, որ շատերի դեպքում կպարզվի, որ այս մարդը մինչև 1 մլրդ դրամի ներդրումը ունեցել է հավաքարարի աշխատավարձ, այսինքն` 60 000 դրամով 1 մլրդ դրամի ներդրում է արել հանքարդյունաբերության մեջ»։

Բագրատյանի խոսքով, այս մեխանիզմի միջոցով կարելի է կարծեցյալ սեփականատիրոջ ձեռքից վերցնել բաժնեմասը և փոխանցել պետությանը։

«Եթե մենք այսպիսի երկու դեպք իրականացնենք և բաժնեմասը դառնա ազգային հարստություն (դա հենց ազգային հարստություն էր ի սկզբանե), մենք շատ մեծ լավություն կանենք հանրությանը, և սա կլինի նախադեպ, որպեսզի այլևս որևէ սեփականատեր ՀՀ-ում գաղտնիության պայմաններում չփորձի գործել»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930