Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կրճատվելու է շուրջ 2 ժամով եւ 55 կմ-ով. Հակոբ Արշակյանը՝ Հյուսիս-հարավի մասին

Նոյեմբեր 14,2018 14:37

Այսօր տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հյուսիս-հարավ ճանապարհաշինության մասին խոսեց: Նա ասաց, որ հիմա փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս է եղել, որ պրոյեկտը սկսել են ամենադյուրին հատվածներից` դեպի Արտաշատ և դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածների շինարարությունից: Եվ այդպես էլ որեւէ հստակ պատասխան չենք կարողանում գտնել, թե ինչու օրինակ հարավային ուղղությամբ մեր լեռնային տարածքներում տեղակայված դժվարանցանելի հատվածներից չեն սկսել պրոյեկտը, այլ սկսել են ամենադյուրին հատվածներից: Մեծ միջոցներ են ծախսել սարքելու ճանապարհահատվածներ, որոնք ուղիղ էին, նորմալ անցանելի եւ լավ վիճակում: Հիմա մենք ունենք հստակ դիրքորոշում, որ Սիսիան -Քաջարան հատվածում տեղաբաշխենք հետագա ներդրումային պլանները, պլանավորենք այնպես, որ հարավային ուղղությամբ կարողանանք անել շինարարական աշխատանքներ: Միայն  մեկ թունելի եւ երկու կամրջի շինարարությամբ մենք կարողանում ենք շուրջ երկու ժամով եւ 55 կմ-ով կրճատել Սիսիան- Քաջարան հատվածում անցողունակությունը, որը լուրջ տնտեսական էֆեկտի կարող է բերել»:

Հակոբ Արշակյանն ասաց, որ Հյուսիս-հարավի շինարարության հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան, թե անհրաժե՞շտ է մեզ այդպիսի ճանապարհ, թե՞ չէ. «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ունենալ այդպիսի ճանապարհ: Հետագայում մեր գործընկերների հետ գտնելու ենք ուղիներ հնարավորինս արագ այդ ճանապարհը կառուցելու համար, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930