Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի գինը նվազեցնելու ռեզերվ հանձնաժողովը չի տեսնում՝ անկախ նրանից տնտեսագետները ինչ հաշվարկներ են անում

Նոյեմբեր 14,2018 14:13

Aravot.am-ի հարցին, թե որքան էլ հանձնաժողովը վստահեցնում է, որ գազի գինն իջեցնելու տեղ չունի, տնտեսագետները պնդում են, որ իրենց հաշվարկներն այլ բան են ցույց տալիս, որ գազի գինը հնարավոր է ամենաքիչը 10%-ով իջեցնել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը պատասխանեց. «2018 թվականին նվազեցնելու վերաբերյալ ես արդեն կարծիք հայտնել եմ, որ այս պահին որեւէ ռեզերվ չեմ տեսնում այն պարզ պատճառով, որ գազի գինը սահմանված է միջպետական՝Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության համաձայնագրով»:
Միքայել Սողոմոնյանի խոսքով, ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա բնական գազի սակագինը սահմանելու համար պետք է նայենք երկկողմանի. «Պետք է լինի նոր համաձայնագիր գազի գնի վերաբերյալ, որը գործելու է 2019-ի համար, պետք է հասկանանք, այդ միջպետական համաձայնագրում ինչ դրույթներ, սահմանափակումներ կան հանձնաժողովի գործառույթների հետ կապված, եւ եթե դրանք չկան, համադրենք մեր գործող սակագնի հաշվարկման մեթոդոլոգիայի հետ եւ այդ գործընթացի ժամանակ փորձել գտնել այն ռեզերվները, որոնք կարող են լինել»:

Հարցրինք նաեւ, թե ի՞նչ նորություն կա Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ձեռքբերված այն պայմանավորվածությունից, համաձայն որի պետք է գազի գինը քննարկվեր: Հանձնաժողովի անդամ պարոն Սողոմոնյանն ասաց, որ հանձնաժողովը բանակցային կողմ չէ եւ կարգավորումը կարգավորում է պոստ ֆակտում՝ երբ կլինի համաձայնագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930