Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ընդամենը նախորդ իշխանությունների շարունակությունն եք ու սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ մեկ քայլ հետ». Վահրամ Բաղդասարյան

Նոյեմբեր 14,2018 14:04

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալով նրան, որ բյուջեն Նիկոլ Փաշինյանն անվանել է իներցիոն, ասաց. «Եթե այս բյուջեն պետք է լիներ նախորդ կառավարության եռամսյա ծրագրի շարունակությունը, ապա այդ դեպքում ներկայիս պառլամենտը ավելի օգտակար կլիներ ձեզ՝ դա իրականացնելու: Դա իրենց իսկ կառուցած եռամսյա ծրագիրն էր, իրենք ավելի պրոֆեսիոնալ են: Դուք ունե՞ք այն կադրային բանկը, այդ պրոֆեսիոնալիզմը, որ կարողանաք մեր իսկ որդեգրած բյուջեն իներցիոն ձեւով շարունակել: Ես կասկածում եմ, համենայնդեպս, կապրենք, կտեսնենք»:

Նա ասաց, որ այս բյուջեում չի տեսնում արտացոլված ապրիլ-մայիս ամիսներին հանրահավաքներում տրված այն խոստումները, որոնց միջոցով եկան իշխանության, անգամ նշումներ չկան, որ ապագայում դա կիրականացնեն. «Այդ դեպքում ի՞նչ եք փոխել, ինչո՞վ է տարբերվում ձեր բյուջեն ու ձեր վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից: Դուք ընդամենը շարունակությունն եք ու սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ մեկ քայլ հետ»:

Բաղդասարյանը զգուշացրեց, որ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ ռիսկերը չեն գնահատել: Ալավերդու պղնձամոլիբդենայինի դադարեցումը, Ամուլսարի շինարարության դադարեցումը, Թեղուտի հանքավայրի դադարեցումը բավականին ռիսկային են, աշխատատեղերի կրճատում, պետբյուջեի մուտքերի կրճատում, նրանց ներդրումների խնդիրներն են բերում: Նա ասաց, որ իր կապերը կօգտագործի, որ ներդրումներ բերի ՀՀ, բայց արդյոք իրավական տեսանկյունից նրանց ներդրումները պաշտպանվա՞ծ են՝ այս ամենը տեսնելով:

Դիմելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ Վահրամ Բաղդասարյանը նրան հորդորեց՝ «Նախորդ նախարարի հետ խորհրդակցիր». «Որ ասում եք՝ սա ենք անում, նա ենք անում, դուք ընդամենը մեր ծրագրերն եք շարունակում, որի հիմքերը մենք դրել ենք»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930