Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիրներ ունեն արեւային էներգետիկայի ոլորտով հետաքրքրված ներդրողները. այսօր կբարձրաձայնեն

Նոյեմբեր 14,2018 13:53

Aravot.am-ն այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտի գործարար Հայկ Շեկյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ խնդիրներ կան ոլորտում, որոնք խոչընդոտում են ներդրումներին կամ բարդացնում բիզնես սկսելու ընթացակարգերը: Ի պատասխան, պարոն Շեկյանն ասաց, որ այս համաժողովին մասնակցում են հենց այդ խնդիրները բարձրացնելու համար եւ որ ոլորտի զարգացման տեմպը պահելու համար այդ խնդիրները պետք է լուծվեն. «Մասնավորապես կնշեմ ֆինանսավորման հարցերի մասին: Հայ-գերմանական հիմնադրամը, որը ֆինանսավորում է հիմնականում ոլորտում նախագծերը եւ բանկերի միջոցով մարդիկ կարող են օգտվել արեւային էներգետիկայի արտադրանքից, այդ ֆոնդերը սպառվել են եւ նոր ֆոնդեր են անհրաժեշտ ներգրավել: Ոչ խոչընդոտեն, բայց կան խնդիրներ արեւային կայանների լիցենզավորման ընթացակարգերում»:

Մանրամասները դիտեք տեսանյութում

Հայկ Շեկյանը եւ ոլորտի մի շարք այլ գործարարներ այսօր մասնակցում էին «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովին: Հայաստանում արեւային կայաններ կառուցելու հնարավորություններով հետաքրքրված են ԱՄՆ-ի, Իտալիայի,Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի,Ավստրիայի եւ այլ երկրների գործարարները, որոնք նույնպես ներկա էին: Նրանց ներկայացվեց երկրաջերմային, հողմային եւ հիդրոէլեկտրակայանների ներդրումային ծրագրեր:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում: Ավինյանի խոսքով, օրենսդրական դաշտն են բարելավել, կանխատեսելի սակագնային քաղաքականություն են մշակել եւ ներդրողների հետ աշխատանքներ է տանում, որպեսզի ոլորտն անխափան զարգանա:


«Մենք ստեղծել ենք հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա Հայաստանում էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակը»:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի խոսքով, մեր երկիրն էներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցում է Վրաստանի եւ Իրանի հետ, 2020-2021 թթ.-ին էլ շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան 400 կիլովատ էլեկտրահաղորդման գծերը, ինչը նոր մակարդակի կբարձրացնի մեր էներգահամակարգը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930