Լրահոս
Օրվա լրահոսը

Կհորդորեի համահայկական կուսակցության ստեղծման գաղափարից հրաժարվել. Վ. Բալասանյանը` «Սասնա ծռերին»

Նոյեմբեր 14,2018 13:41

Մենք առաջնորդվելու ենք օրենքի շրջանակներում, և նրանք, ովքեր անօրինական գործողություններ կկատարեն, ապա իրավապահ մարմինների կողմից համապատասխան արձագանք կստանան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից նոյեմբերի 17-ին Արցախ նախատեսվող ավտոերթին:

Նա նշեց, որ տվյալ համայնքները, որոնցում նախատեսվում է իրականացնել ավտոերթը, եթե սահմանված կարգով կիրազեկվեն, ապա օրենքի շրջանակներում թույլտվություն կտրվի:

«Ժամանակին ես իմ գնահատականը տվել եմ և նշել, որ «Սասնա ծռեր» զինված խումբը ահաբեկչություն է կատարել, և չի կարելի ահաբեկիչներին համաներման արժանացնել:

Այն ժամանակ ՀՀ իրավապահ մարմինների կողմից նրանց «մեծ աջակցություն» է ցուցաբերվել, քանի որ ահաբեկչության հոդվածով չեն դատվել: Բացի այդ, նրանք նաև չպետք է սեփականաշնորհեին մեր ազգային արժեքները` ընտրելով որպես իրենց անվանում»,- նշեց Վ. Բալասանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Արցախում այնքան մարդ չի գտնվի, որպեսզի հնարավոր լինի կուսակցությունը ստեղծել:

«Կհորդորեի համահայկական կուսակցության ստեղծման գաղափարից հրաժարվել: Ես չգիտեմ, թե նրանք մեր օրենքներին ինչքանով են ծանոթ, սակայն այն չի թույլատրում քույր կուսակցության կամ կուսակցության մասնաճյուղ ստեղծել Արցախում»,- ընդգծեց Վ. Բալասանյանը:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930