«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ
Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը,
Արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված Կառավարության ծրագրի տապալման փաստը,
Ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները,
Հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները,
Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները,
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝ առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նպատակ ունենալով նպաստել նոր, խելացի, փորձառու, հայրենասեր, պատասխանատու գործիչների` ԱԺ-ում ներկայացված լինելուն՝ որոշեցինք,
1. Համագործակցել այլ կուսակցությունների կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուների հետ` նրանց աջակցելու նպատակով,
2. Բանակցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հետ` արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ,
3. Շարունակել հանդիպումներն ու քննարկումները ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հետ` արտախորհրդարանական համագործակցության ձևաչափերի շուրջ:
«Արդարություն» կուսակցություն
Երևան, 13 նոյեմբերի, 2018
«Առավոտի» կողմից նշենք, որ «Արդարության» 5 ներկայացուցիչներ՝ Ատոմ Մխիթարյանը, Տիգրան Գրիգորյանը, Արմեն Սիմոնյանը եւ Կարեն Սիմոնյանն ընդգրկված են լինելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում: Այդ մասին հայտնել է Էդմոն Մարուքյանը: Մանրամասն՝ տեսանյութում