Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինը՝ սառնարանին, կոմսոմոլը՝ պատմական ամրոցում

Նոյեմբեր 14,2018 16:00

Սանկտ Պետերբուրգի գրախանութներում, բացի ժամանակակից հեղինակների կողմից մակագրված գրքերից, նաեւ տարբեր պատկերներով սառնարանի մագնիսներ ու հուշանվերներ են վաճառում, ինչպես բոլոր երկրներում: Ռուսաստանի պարագայում դրանց բնույթը մի քիչ այլ է: Կարող ես տեսնել ռուս կայսրերի ու կայսրուհիների դիմապատկերներից մինչեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ընդ որում, ամենաշատը Պուտինի պատկերով սառնարանի մագնիսներն են՝ Պուտինն ակնոցով, Պուտինն առանց ակնոցի, Պուտինը մետաղյա սաղավարտով, Պուտինն ականջակալներով… Մի խոսքով՝ ցանկացողները կարող են սառնարանին փակցնելու համար ցանկացած տեսքով Պուտին ընտրել, կարեւորը՝ նա ամենուր է:

Պուտինին հավասար պաշտելի է նաեւ կոմսոմոլը: Օրինակ՝ թանգարան դարձած Պետրոպավլովյան ամրոցի սրահներից մեկում պատմական ցուցանմուշների կողքին հսկա տառերով պաստառ էր փակցված՝ «Կոմսոմոլը կա» մակագրությամբ: Թանգարանի աշխատակցուհին հպարտությամբ պարզաբանեց պաստառի նպատակը՝ այս տարի իրենց կոմերիտմիության 100-ամյակն է լրանում:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

13.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930