ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «Դաշնակցություն»-ը չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ իրենց ձայնը վճռորոշ չէ։ «Մենք այլեւս չենք լինի այդպիսի կոալիցիաների մեջ, որտեղ առանց «Դաշնակցության» կարող են որոշումներ ընդունել։ Սա երեւի մեր անցած ճանապարհի ամենագլխավոր գնահատականն է»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ Փաշինյանի կառավարության հետ կոալիցիան մի քիչ տրամաբանություն ուներ իր մեջ, քանի որ առանց ՀՅԴ-ի չէին կարողանում 3/5-րդ ձայն ապահովել ԱԺ-ում, իսկ մնացած դեպքերում ՀՅԴ ձայնը վճռորոշ չի եղել։
Եթե անկեղծ, ապա Արմեն Ռուստամյանը միանգամայն ճիշտ է։ Նորանկախ Հայաստանում ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել չորս անգամ՝ 2003, 2008, 2016 եւ 2018 թվականներին։ Առաջին երեք կոալիցիաները կազմվել էին նախկին իշխանությունների օրոք, որտեղ թելադրողը միշտ եղել է ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ ձայնը վճռորոշ չի եղել։ Ու դա առավել քան ակնհայտ է եղել։ Եւ ընդհանրապես, այդ մասին շատ-շատ է խոսվել ամենատարբեր մակարդակներում։ Սակայն այն ժամանակ ՀՅԴ-ականներն ուշադրություն չէին դարձնում նման հարցերին, ընդհակառակը, փորձում էին համոզել, թե ինչ անում, հանուն ազգի ու երկրի ապագայի են անում, մինչդեռ իրականում իշխանության մաս կազմելով՝ փորձում էին իրենց բաժին պատառ հացը փախցնել իշխանական կերակրատաշտից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում