Նոյեմբերի 14-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.40-ին, անհայտ անձը, բաց դռնով մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ:
Նույն օրը բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները ժամը 03.30-ին, Ավանի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/1 տան դիմացից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Մ.-ին, որը խոստովանել է, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Էդուարդ Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն