Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության դպրոցներում աշակերտներին շարադրություններ են հանձնարարվում կոռուպցիայի թեմայով։
Նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը պարզաբանեց. «Դեռեւս նախորդ կառավարության ժամանակ հաստատվել է հակակոռուպցիոն ծրագիր, որտեղ կան նաեւ կրթությանը վերաբերող հատված, եւ այնտեղ նշված է, որ դպրոցներում պետք է անցկացվեն միջոցառումներ, մրցույթներ, հանձնարարվեն շարադրություններ, որոնք պետք է վերաբերվեն կոռուպցիային։ Այսինքն՝ ինչ է դա իրենից ներկայացնում, դրա վատ ազդեցությունը հասարակության, պետության վրա։ Շրջաբերականը, որը գնացել է դպրոցներ, ընդամենը հակակոռուպցիոն ծրագրի կետի պահանջը կատարելու նպատակով է»,- ասաց Աշոտ Արշակյանը։
Նրա խոսքով, այդ միջոցառումների միջոցով նախ պետք է պարզել, թե երեխաներն առհասարակ ինչ պատկերացումներ ունեն կոռուպցիայի վերաբերյալ, որից հետո արդեն ուսուցիչները պետք է կարողանան նրանց ճիշտ տեղեկություններ տրամադրել կոռուպցիայի ու դրա բացասական հետեւանքների մասին։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում