Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործերից մեկով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 14,2018 11:25

Մարտի 1-ի գործերից մեկով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել։ Խոսքը Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի (նկարում) գործի մասին է:

Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների առթիվ ներկայումս ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ի հայտ են եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտի վերանայման հիմքեր՝ դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած հանգամանքներ։

Նշենք, որ վերը նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաեւ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն։

Տվյալ դեպքում Գոռ Աբրահամյանն ասաց, որ անհայտ մնացած հանգամանքներից մեկն այն է, որ քրեական գործով տուժողը ցուցմունք է տվել առ այն, որ իրականում չի իմացել եւ չգիտի իրեն հարվածողը եղել է Ա. Բ.-ն (Արամ Բարեղամյանը,-հեղ.), թե՞ այլ անձ։ Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաեւ դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Ա. Բ.-ն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930