Նոյեմբերի 14-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ինքը ժամանակավորապես ստանձնել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը։
«Քաղաքացու որոշում ՍԴԿ Գործադիր մարմնի որոշմամբ ժամանակավորապես ստանձնել եմ կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը։
Լրատվամիջոցների իմ գործընկերների համար հասանելի եմ կապի բոլոր միջոցներով»։