Ժողովուրդ ջան, ուզում եմ տեղեկացնել, որ մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու։
Գիտեմ՝ շատերի համար անսպասելի էր, ինչ-որ տեղ նաև ինձ համար էլ : Բայց որոշումը կայացրել եմ ամեն ինչ շատ երկար ծանրութեթև անելուց հետո։
Կարծում եմ՝ օրենսդիր մարմնում աշխատելը ինձ մոտ պակաս հաջող չի ստացվի, քան այսքան տարի տնտեսական լրագրության ոլորտում աշխատանքս։
Հա, մի բան էլ. արտահայտվելու ու կարծիքս ասելու հարցում ոնց ազատ եղել եմ, էդպես էլ կամ ու մնալու եմ։ Էնպես որ, կշարունակենք տարբեր թեմաներով նախկինի պես շփվել՝ էստեղ էլ, էստեղից դուրս էլ։
Մնացած բաների մասին՝ արդեն ընտրություններից հետո :
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ