Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի պաշտպանության գործում արտոնյալներ չպիտի լինեն

Նոյեմբեր 14,2018 14:00

Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեծարգո Նիկոլ Փաշինյանին

Պարոն վարչապետ, իմ կարծիքով խիստ անհրաժեշտ է երկրի համակարգի բարեփոխումների հետ բարեփոխում անել նաեւ զինված ուժերում, հատկապես ժամկետային ծառայողների ծառայության վայրը որոշելու վիճակահանության գործում։

Որ վիճակահանությունը ձեւական է՝ կասկած չկա։ Այդ են վկայում որոշ գեներալների դղյակներն ու պալատները։ Զինապարտների որոշ ծնողներ վաճառում են իրենց առանձնատները, բնակարանները, պարտք ու վարկ են վերցնում, եղած-չեղածը տալիս են, որ իրեց որդիներին չուղարկեն առաջին գիծ ծառայության։
Քանզի այլ բան է ծառայել թիկունքում, մեկ այլ բան է 2 տարի ծառայել առաջին գծում։

82-ամյա ծերս համարձակվում եմ տարբերակ առաջարկել արդարությունը պաշտպանելու եւ կաշառակերությունը վերացնելու համար։ Իմ կարծիքով՝ օրենքով պիտի ամրագրվի, որ զինապարտը՝ անկախ նրանից, թե ինչ ծագում ունի, բարձր պաշտոնյայի, չինովնիկի, մեծահարուստի, շարքային ծառայողի, թե աղքատի որդի է, օրենքով նախատեսված ծառայության 24 ամսից 6 ամիսը պիտի պարտադիր ծառայի առաջին գծում, որ նրա 2 տարվա ծառայության ժամկետը համարվի ավարտված։

Պարոն վարչապետ, առաջին դիրքերում ծառայողների ծնողներից ոմանք առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Ըստ իս, անհրաժեշտ է մտածել նաեւ նրանց ծնողների մասին։
Այլ բան է 6 ամիս անհանգիստ ապրելը, մեկ այլ բան՝ 2 տարի շարունակ անհանգիստ ապրելը՝ ականջը շարունակ առաջին գծից եկող լուրերի։
Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է եւ այն բոլորիս պարտքն է։ Ուրեմն Հայրենիքի պաշտպանության գործում արտոնյալներ չպիտի լինեն։

ՄԻՆԱՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Լոռու մարզ, գ. Շիրակամուտ

«Առավոտ»

13.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930