Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

Նոյեմբեր 14,2018 10:32

Նոյեմբերի 13-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցից դեպի 1-ին մաս տանող հատվածում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1973 թ.), «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Վ. Ծ., ծնված 1997 թ.) և «Opel Astra G Universal» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա., ծնված 1971 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Հ. Հ.-ն (ծնված 1998 թ.) և Ա. Ղ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հ. Հ.-ն համապատասխան հետազոտություն անցնելով դուրս է գրվել, իսկ մյուս տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1951 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հոսպիտալացման ճանապարհին Ս. Հ.-ն մահացել է, իսկ Ա. Ս.-ի վիճակը բժիշկները  գնահատում են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «Opel Astra G» և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարներն իրականացրել են նաև վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930