Քաղաքական հեղափոխությունների, պալատական կամ ռազմական հեղաշրջումների եւ (որն ամենագերադասելին է) ընտրությունների միջոցով փոխվում են ղեկավարների անունները, փոխվում են պետական եւ քաղաքական ինստիտուտների «ցուցանակները», բայց հասարակությունները չեն փոխվում: «Արժեքային հեղափոխություն» բառակապակցությունը, իմ կարծիքով, իմաստալից չէ, որովհետեւ արժեքները չեն կարող փոխվել հեղափոխական ճանապարհով, հասարակական արժեքները չափազանց իներցիոն են, «պահպանողական» եւ փոխվում են դանդաղ, էվոլյուցիոն ճանապարհով:
Աստծո փոխարեն Ռոբեսպիերն ուզում էր դնել «բարձրագույն էակին», Ռուսական կայսրության տարածքում մարտնչող, տգետ կղերականությունը փոխարինվել էր նույնքան մարտնչող ու տգետ աթեիզմով, իսկ դրանից հետո տեղի ունեցավ «հետադարձ» փոփոխությունը, աստվածաշնչյան պատվիրաններն իրենց տեղը զիջեցին «կոմունիզմ կառուցողների բարոյական վարքականոնով», տանուտերերը կոչվեցին ռայկոմի քարտուղարներ, իսկ այնուհետեւ համայնքապետեր, գավառական բդեշխներին այժմ անվանում են «օլիգարխներ» կամ «բարերարներ»: Արդյոք այդ բոլոր տրանսֆորմացիաների արդյունքում փոխվե՞լ է երեւույթների էությունը: Ոչ, որովհետեւ մի քանի տասնամյակը բավարար ժամկետ չի ժողովրդի հոգեբանությունը փոխելու համար:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի միտք է արտահայտել, որի հետ ես 100 տոկոսով համաձայն եմ: Գաղափարի էությունը ես ընկալում եմ հետեւյալ կերպ. պարապ նստելու, կյանքից բողոքելու, պետությունից կամ իշխանությունից ինչ-որ բան ուզելու փոխարեն պետք է աշխատել, ստեղծել, միայն այդպես կարելի է հաղթահարել աղքատությունն ու խեղճությունը: Խնդիրը, իմ կարծիքով, հայ ժողովրդի կամ որեւէ այլ ժողովրդի բնածին ծուլության կամ աշխատասիրության մեջ չէ, խնդիրն ավանդույթների եւ մշակույթի մեջ է՝ այն մշակույթի, որի միջոցով բողոքական պուրիտանները ստեղծեցին ժամանակակից ԱՄՆ-ը, կաթոլիկները՝ ժամանակակից Լեհաստանն եւ Իռլանդիան, բուդդիստները՝ ժամանակակից Սինգապուրը: Մեր մշակույթի մեջ նույնպես կա այդ ներուժը, պարզապես պետք է վեր հանել եւ զարգացնել այն: Կառավարության երիտասարդ թիմը, անկախ բոլշեւիկյան ծայրահեղականության որոշ դրսեւորումներից, կարող է մանկապարտեզներից եւ դպրոցներից սկսած քայլեր անել այդ ահավոր դժվար ճանապարհին ընդառաջ, իսկ մտածող մարդիկ պետք է այս հարցում նրան աջակցեն:
…Առայժմ իրավիճակը հետեւյալն է: Մեր քաղաքացիների մեծամասնությունն այսօր բողոքում է իր ծանր կյանքից եւ դրանում մեղադրում է ՀՀԿ-ին: 2-3 տարում ՀՀԿ-ն կմոռացվի, ինչպես այսօր ՀՀՇ-ն է մոռացվել, իսկ մարդիկ շարունակելու են բողոքել իրենց ծանր կյանքից եւ դրանում մեղադրելու են Նիկոլ Փաշինյանին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“I believe that reforms will not really take hold if they do not gradually come into the culture of the people.” Italian prime minister Mario Monti in an interview with Time – Feb 20, 2012.
Remember, he was leading a European G7 country that, unlike Armenia, did not have to deal with the weight of blockade or a war against a stronger opponent, and he still came to the same conclusion.
Շրջափակում կամ պատերազմ չկա:
Այո, նա նույնն է՝ ինչպիք էին նախորդները: Պատմությունը կրկնվում է եւ ոչինչ չի փոխվում: Պարպիչ եւ ստախոս: «Դուրս եկավ» ժողովրդից, «մոռացավ» ամեն ինչ եւ «զատվեց», ինչպես տգետ կղերականությանը փոխարինեց նույնքան մարտնչող ու տգետ «աթեիզմը»:
Духов!!! Николай!!!