Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյանը սատարելու է «Սասնա ծռերին», բայց չի կարող առաջադրվել

Նոյեմբեր 13,2018 23:30

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է.

«Ըստ որոշ հաղորդագրությունների, ես ընդգրկված եմ Սասնա ծռեր կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիմացություն է: Չկա նման բան:

Ես սատարելու եմ Սասնա ծռեր կուսակցությանը, բայց ցավոք չեմ կարող առաջադրվել և լինել պատգամավոր, քանի որ երկքաղաքացի եմ՝ Հայաստանի Հանրապետության և Կանադայի:

Ես գտնում եմ, որ Սասնա ծռեր կուսակցության տեղը խորհրդարանն է և ոչ թե փողոցը, ուստի ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրանց` իրենց արժանի տեղն ունենալու ՀՀ քաղաքական դաշտում և խորհրդարանում:

Ըստ այդմ, իմ դիրքորոշումը զուտ գաղափարական է և չկա ու չի կարող լինել շահադիտական որևէ նշույլ կամ ակնկալիք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այո, Արա Պապեանն ալ ունի երկրորդ քաղաքացիութիւն, Կանադայի: Քանզի նա վեց տարի կեանքը վայելած է այդ յատկապէս հանգիստ ու ճոխ երկրին մէջ, իր ընտանիքին հետ, շնորհիւ Երկրորդ Նախագահ Ռոբերտ քոչարյանին, որ զինք նշանակած էր Կանատայում ՀՀ լիազօր դեսպան: Հաւանաբար այդ անցեալի պաշտօնին հիման վրայ, նա պետական շօշափելի թոշակ ալ կը ստանայ Հայաստանէն: Այդ տուեալների լոյսին տակ, անհասկնալի է թէ ի՞նչպէս այս մարդը դարձաւ այն ինչ որ է հիմա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930