ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
Հարգելի՛ ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու թիվ 2 ընտրատարածքում` Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում:
Հայտնում եմ նաև, որ պատիվ ունեմ գլխավորելու պարոն Ավինյանի նախընտրական շտաբը: