Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտեր ներկայացնելու համար մնաց մեկ օր

Նոյեմբեր 13,2018 22:45

Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18:00-ն։

Նոյեմբերի 13-ի դրությամբ 2018թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Լուսավոր Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի հանրապետական» «Բարգավաճ Հայաստան», «Սասնա Ծռեր», «Գործարար» կուսակցություններն ու «Իմ քայլը», «Մենք» դաշինքները։

Իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ կմասնակցի ԱԺ ընտրություններին, եթե տեղավորվի ժամկետների մեջ։

Մի քանի կուսակցություններ հրապարակել են, թե ովքեր են գլխավորելու իրենց ցուցակները։

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, իսկ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը՝ Վարուժան Ավետիսյանը։

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհատկացնի 2 մլրդ 707 մլն 144 հազար դրամ։ Իր հերթին արդարադատության նախարարությունը հատկացնելու է 10 մլն դրամ, իսկ ՀՀ ոստիկանությունը՝ 234 մլն 224 հազար դրամ։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 574 հազար 916 է։

Ըստ վարչական շրջանների ընտրողների թվային պատկերը հետևյալն է․

Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112 մարդ, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628 մարդ, Մալաթիա -Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223 մարդ, Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221 655, Արագածոտնի մարզ՝ 117 534, Արմավիրի մարզ՝ 233 632, Գեղարքունիքի մարզ՝ 188 045, Լոռու մարզ՝ 237 837, Կոտայքի մարզ՝ 239 847, Շիրակի մարզ՝ 229 542, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր՝ 151 687, Տավուշի մարզ՝ 107 139։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930