Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն Սյունիքի մարզում ռեյտինգայինով առաջադրվող Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների խնդիր ուներ։ Մասնավորապես չէին կարողանում գտնել կին թեկնածու։
Ծնունդով սիսիանցի Հերմինե Նաղդալյանը հրաժարվել է առաջադրվել Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում։
Երկար քննարկումներից հետո՝ ընտրությունը կանգ է առել ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի թեկնածության վրա։ Այս տեղեկությունը փորձում էինք ճշտել Շուշան Պետրոսյանից, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Բարդ է նաեւ տղամարդ թեկնածուների ընտրությունը։ Մեր աղբյուրը հայտնեց, որ ռեյտինգայինով առաջադրվող սյունեցիներին ՀՀԿ գործադիր մարմինը չի ուզում ընդգրկել համամասնական ցուցակի անցողիկ տեղերում։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ