Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։
Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալասարանում հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել։
Ինչպես հայտնի է մինչ այժմ Վանա լճի կենդանական աշխարհը սահմանափակվում էր միայն տառեխ ձկնատեսակով, որը լճի խորհրդանիշներից մեկն է։
Աշխատանքային խումբը հաստատել է, որ բացի տառեխից կա նաև այլ ձկնատեսակ, և իրենք ուսումնասիրություններ են կատարում նոր տեսակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ։
Ըստ նախնական եզրակացության՝ ձուկը պատկանում է «Օxynoemacheilus genusuna» տեսակին, և այժմ աշխատանքներ են տարվում նրանց բնակության հիմնական վայրերը տեղորոշելու նպատակով:
Աշխատանքային խումբը, որի մեջ ընդգրկված են համալսարանի ռեկտորներ, պրոֆեսորներ, դասախոսներ տարբեր համալսարաններից, մտադիր է այս ուսումնասիրությունը ընդլայնել, դարձնել մեծ նախագիծ, որի արդյունքների ամփոփման ժամանակ կհրապարակվեն Վանա լճի կենդանական աշխարհին վերաբերող մանրամասն տեղեկություններ։
Շատ նման է բեղլուին: Հավանաբար բեղլուի՝ Վանա լճի պայմաններում էվոլուցիա ապրած տեսակ է: Ինչպես Սևանա լճում կարմրախայտից առաջացան իշխան ձկան 4 տեսակները՝ գեղարքունին, բոջակը, ամառային և ձմեռային բախտակները:
Ահա բեղլուի՝ Օxynoemacheilus-ի բազմաթիվ տեսակներ:
https://www.google.am/search?q=%D5%95xynoemacheilus&rlz=1C1GGRV_enAM751AM752&source=lnms&tbm=isch&sa=X&ved=0ahUKEwiW-NvantbeAhWEwosKHYr7C9oQ_AUIDigB&biw=1366&bih=657