Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շարամբեյանի տան, թանգարանի հետ կարելի՞ է այդպես վարվել

Նոյեմբեր 13,2018 19:44

Նախկինում հայտնել ենք Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի փայտե պատշգամբի քանդվելու մասին:

Դեպքից մոտ երկուսուկես ամիս է անցել, շենքի վիճակը վատթար է: Դիլիջանի բնակիչները հայտնեցին, որ այդ շենքը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում: Թանգարանի շենքը դիլիջանցիների համար կարեւոր է նաեւ այն առումով, որ այն եղել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի սեփական տունը, որը խորհրդային տարիներին Շարամբեյանը նվիրել է քաղաքին, դարձրել թանգարան:

Հ. Շարամբեյանի անվամբ են կոչվում Երեւանում ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը եւ իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը:

Ակնկալում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը այդ շենքի վիճակի վերաբերյալ պարզաբանում կտա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930