Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին. «Ընդդիմություն չեն դառնում ուղղակի քննադատելով, դու պիտի իմանաս մարդկանց խնդիրները»

Նոյեմբեր 13,2018 18:25

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքեց Արմեն Աշոտյանի ելույթին:

Նա ՔՊ-ականներին ասել էր՝ «Եթե ձեր ցուցակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի կեպկեն, 3-րդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու»: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Պարոն Աշոտյան, ես, Արարատ Միրզոյանն այստեղ հայտնվել ենք ռեյտինգային համակարգով ձեր իշխանության կողմից կազմակերպված ընտրությունների ժամանակ, երբ չկային մեդիաները, երբ կային այն մտավախությունները, որի մասին խոսեցին իմ գործընկերները: Վստահեցնում եմ ձեզ, մենք շատ շուտով կտեսնենք, թե դուք, որպես ընդդիմություն, որքան ձայն կհավաքեք նույն 4 ընտրատարածքում: Ես նույնպես առաջադրվել եմ այդ ընտրատարածքում: Կտեսնենք, այն պարագայում, երբ ընտրողների վրա ճնշումներ չեն լինելու, որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարող համաձայնել, թե ՀՀԿ-ն այսօր ընդդիմություն է. «ՀՀԿ-ն ընդդիմություն չի, չի եղել ընդդիմություն ու չի կարող լինել: Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է: ՀՀԿ-ում շատերը չգիտեն հայ ժողովրդի ցավերը, խնդիրները, որովհետեւ իրենք այդ մարդկանց հետ չեն շփվել: Միգուցե անհատական գործիչներ իրենց ներդրումն ունեցել են, ինչ-որ ձեւով շփում ունեցել են, բայց ՀՀԿ-ն, ՀՀԿ կուսակցության ղեկավարը, առաջին համարը, երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, այդ մարդիկ հայ ժողովրդին չեն ճանաչում: Ընդդիմություն չեն դառնում ուղղակի քննադատելով, դու պիտի իմանաս մարդկանց խնդիրները, որ ներկայացնես այստեղ, ուստի ՀՀԿ-ն միգուցե ընդդիմություն կարող է հանդիսանալ 5, 10, 15 տարի»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Մի բան հաճելիորեն զարմացրեցիք, դուք եւ Արարատ Միրզոյանը փաստորեն մեր կազմակերպած ընտրությունների արդյունքներով եք դարձել պատգամավոր, հետեւաբար, մենք կազմակերպել ենք ժողովրդավարական ընտրություններ, որպեսզի ձեր նման ընդդիմադիր գործիչները հայտնվեն պառլամենտում: Ավտորիտար ռեժիմներում չէր կարող դա լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    – կեցիր, ես քեզի կը ցուցունեմ, կը տեսնե՛ս
    – չէ՜, դուն սպասիր, ե՛ս քեզի կը ցուցունեմ, դո՛ւն կը տեսնես

    – դուն յիմա՛ր ես
    – դո՛ւն ես յիմարը

    – ընկերս կը կանչեմ, միասին քեզի դասդ կու տանք
    – ես ալ իմ ընկերս կը կանչեմ, որ քուկինէդ մեծ է, եւ ձեր դասը կու տանք

    պապայիս կ’ըսեմ, հա՛
    հա՞… էհ, ես ալ իմ մամայիս՛ կ’ըսեմ

    եւ այսպէս…

    մանկապարտէզի այս զբօսանքը աւարտի զանգակ չունի՞

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930