Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ դրամով էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու համար 5,5 միլիարդ դրամ է անհրաժեշտ. Գարեգին Բաղրամյան

Նոյեմբեր 13,2018 16:33

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարծում է, որ այժմ համակարգում կայունություն կա եւ հնարավորության կա ԲԷՑ-երում ներառվող շահույթի նորման դնել նվազագույնի վրա: Այդ մասին նախարարի պաշտոնակատարն այսօր հայտարարեց ԱԺ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի հարցով քննիչ հանձնաժողովի նիստում: Նախարարի պաշտոնակատարը չի վիճարկում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի կարծիքը, որ մեծածախ գնի մասով, էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 4-5 դրամով նվազեցնել: Իսկ սպառողների համար, մեկ դրամով էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու համար 5,5 միլիարդ դրամ խնայողություն է անհրաժեշտ համակարգում:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ԲԷՑ-երում, վարչապետի վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումներից հետո 140 միլիոն դրամի վերականգնում կա: Գումարն արդեն ԲԷՑ-ի հաշիվների վրա է: Կա նաեւ նախկինում կնքած որոշակի պայմանագրային պարտավորեցումների նվազեցում: Նախարարի պաշտոնակատարը դժվարացավ ասել, թե այս պահին ի՞նչ գումարի մասին է խոսքը: Արդեն հարուցված քրեական գործերի մասին նախարարի պաշտոնակատարը տեղեկություններ չուներ: Սպառողների համար սակագնի նվազեցման հնարավորություններին վերաբերող հարցին նախարարը հստակ պատասխաններ չտվեց:

Այլ մանրամասները`տեսանյութում

Գազի այլընտրանքային աղբյուրներին վերաբերող լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Իրանը, որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետեւ ինքը, որպես երկրորդ սնուցում՝ կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը: Բայց Իրանից գնային առաջարկ չի եղել, եղել է իրանական ընկերությունների կողմից, սակայն իրանական գազի կալորիականությունը ցածր է, քան ռուսական գազինը, եւ մոտ 10 դրամ ավելի թանկ է ստացվում`մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930