Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը չի ասում՝ առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով թե՝ ոչ

Նոյեմբեր 13,2018 16:28

Հարցին, թե Հայկ Մարությանը հնարավո՞ր է առաջադրվի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով, այսօր լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Դրա մասին հետո ձեզ կասեմ, այս պահին ոչ մի որոշում չկա»:

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի «կարմիր գծերի» առնչությամբ, եւ այն դիտարկմանը, որ երբ դեռ քաղաքապետ չէր քննադատում էր «կարմիր գծերը», սակայն երբ դարձավ քաղաքապետ առաջարկեց դրանցից գոյացած գումարներն ուղղել դպրոցների կարիքներին, Երեւանի քաղաքապետն ի պատասխան ասաց. «Պետք է տոտալ վերանայել մոտեցումները»:

Հարցին՝ ինչպե՞ս պիտի ներդրողներին գրավեք, Հայկ Մարությանն ասաց՝ միայն բիզնես տրամաբանությամբ. «Ներդրողներին կարող ես գրավել միայն, եթե իրենց համար բիզնես ֆորմուլան ընդունելի է: Օրինակ՝ շենքը կառուցում է մի մասը տալիս է համայնքին, մի մասը կարող է վաճառել»:

Պարոն Մարությանն անդրադառնալով քաղաքապետարանում, վարչական շրջաններում կադրային փոփոխություններին, մեջբերեց ընկերոջ խոսքերը. «Մենք, հիմա աշխատող սրտի վրա աշխատանքներ ենք տանում, վիրահատում ենք աշխատող սիրտը: Սիրտը չի կանգնում, եւ սիրտը մեր քաղաքն է: Որպեսզի սիրտը, աստված ոչ անի չկանգնի կամ առիթմիա չունենաք, պետք է շատ նուրբ գործել: Այսինքն՝ փոփոխությունները լինելու են փուլերով: Կա մոտ 22 վարչություն, մոտ տասը բաժին, հիվանդանոցներ, ՓԲԸ-ներ, պոլիկլինիկաներ եւ, եթե մեկ օրում բոլորին փոխես, շատ լուրջ խնդիրներ կունենանք: Այն մարդիկ, որոնք մնացել են տեղերում, չի նշանակում, որ չեն փոփոխվելու: Փոփոխման փուլեր են լինելու»:

Հարցին՝ Կամո Արեյանն ի՞նչ խորհուրդներ է տվել, քաղաքապետն ի պատասխան ասաց, որ նա ունի ինստիտուցիոնալ հիշողություն եւ իսկապես մեծ գիտելիքներ քաղաքի տնտեսության, առավել եւս կոմունալի մասով եւ նա այդ գիտելիքներն այսօր ծառայեցնում է ի նպաստ մեր բնակիչների:

Հայկ Մարությանից նաեւ հետաքրքվեցին՝ օրակարգում կա Լենինգրադյանն Ազգալդյանի անունով անվանափոխելու հարցը: Քաղաքապետն ասաց, որ այդ հարցերը իրենց խմբակցությամբ են քվեարկում, սակայն այս պահին նման քննարկում չի եղել:

Փողոցային առեւտրով զբաղվողների հարցը ի՞նչ կլինի, Հայկ Մարությանը պատասխանեց, որ այն ունի նաեւ սոցիալական խնդիր, չնայած, որ ապօրինի է. «Այս պահին աշխատանքների եւ քննարկումների փուլում ենք նրանց հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930