Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիայում ՀՀ դեսպանին առնչվող որեւէ հետաքննություն չկա». Աննա Նաղդալյան

Նոյեմբեր 13,2018 15:46

«ԱԳՆ-ն կապ է հաստատել Գերմանիայի հետ՝ ճշտելու տեղեկատվության արժանահավատությունը: Հաստատում ենք՝ ներկայումս Գերմանիայում որեւէ տեղեկություն չկա հետաքննության մասին, որը կվերաբերեր Աշոտ Սմբատյանին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե վերջերս Գերմանիայում գործող հայկական մաֆիայի խմբերի հետ կապ ունի նաեւ այդ երկրում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այդ միջադեպն ուղղված էր Բեռլինում ՀՀ դեսպանության բնականոն գործունեության խաթարմանը, սակայն այն որեւէ ազդեցություն չի ունեցել: Մենք շարունակում ենք մեր քայլերը՝ ՀՀ-Գերմանիա օրակարգային հարցերի առաջխաղացման եւ ամրապնդման ուղղությամբ»,-վստահեցրեց Աննա Նաղդալյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Բեռլինի երկրամասային դատարանը վճռել էր լրատվամիջոցներին արգելել անհիմն տեղեկատվություն տարածել Աշոտ Սմբատյանի մասին. «Կայքերից հեռացվել են այն ձեւակերպումները, որոնք վերաբերում էին ՀՀ դեսպանին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն փորձել է ինքը պարզել դեսպանի հետ առնչվող տեղեկության արժանահավատությունը, թե նրա բանավոր խոսքին է հավատացել, Նաղդալյանն ընդգծեց. «Ասացի՝ մենք Գերմանիայի պատկան մարմինների հետ ենք կապ հաստատել եւ ճշտել: Ավելին չեմ կարող ասել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/532459190554146/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930