Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանն Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալին հորդորել է զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ

Նոյեմբեր 13,2018 15:33

Կոռուպցիայի դեմ պայքարի նվաճումների մասին խոսելիս՝ Ադրբեջանը պետք է հիշի, որ դեռևս իրավական գնահատականներ տրված չեն «Պանամայի փաստաթղթերում» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների մասին տեղեկություններին, ինչպես նաև պատշաճ քննված չեն Ադրբեջանի կողմից ԵՄ կառույցների տարբեր պաշտոնյաներին կաշառելու և ադրբեջանական ընկերությունների կողմից փողերի մեծածավալ լվացման հարցերը: Հռոմում տեղի ունեցած հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ, Գլխավոր դատախազի տեղակալ Կամրան Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ «գրավյալ տարածքներում կան օրենսդրության չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր և այնտեղ հնարավոր չէ իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ», այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խորհուրդ տալով  ադրբեջանցիներին զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ:

Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցրել է Ադրբեջանի ներկայացուցչին, որ հակակոռուպցիոն մասնագիտական համաժողովը քաղաքական, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելու հարթակ չէ, իսկ եթե ցանկանում են խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ, ապա խոսեն էթնիկ ծագման հիմքով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ կյանքի իրավունքի ոտնահարման մասին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության և հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930